ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մաեստրոն հրաժարվում է «Նոր ալիքից»

Մաեստրոն հրաժարվում է «Նոր ալիքից»
04.01.2013 | 21:35

Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է մասնակցել երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթի կազմակերպման աշխատանքներից, որ ամեն տարի տեղի է ունենում Յուրմալայում: Նա լրատվամիջոցներին պատմել է, որ զանգահարել է մրցույթի համանախագահ Իգոր Կրուտոյին և հաղորդել, որ այլևս չի ցանկանում մրցույթի կազմակերպմանը մասնակցել, որովհետև «Նոր ալիքը» չի համապատասխանում իր երաժշտական ճաշակին: «Ես այլևս ինձ այնտեղ չեմ տեսնում, այնտեղ ստեղծագործական գործընթաց չկա, իսկ ֆինանսական տեսակետից ես ոչինչ չեմ շահում: Չգիտես ինչու, բոլորը համոզված են, որ ես այդ մրցույթում հազարներ եմ աշխատում, ես երբևէ կպատմեմ` իրականում ինչքան եմ վաստակել»,-ասել է նա:

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ